Հյուսիսային Կորեայի կառավարությունը քաղաքացիներին 11 օրով արգելել է ծիծաղել

Հյուսիսային Կորեայի կառավարությունը քաղաքացիներին 11 օրով արգելել է ծիծաղել և ալկոհոլ օգտագործել, հայտնում է Daily Mail-ը։ Սահմանափակումները կապված են Կիմ Չեն Իրի մահվան տարելիցի հետ։

Բացի այդ, հյուսիսկորեացիներին արգելվում է մարդաշատ վայրերում լավ տրամադրության նշաններ ցույց տալ։ Արգելքը կշարունակվի Կիմ Չեն Իրի մահվան տասնամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումների ժամանակ։

«Սգո օրերին չպետք է ալկոհոլ խմել, ծիծաղել, ժամանց կազմակերպել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նաև տեղական աղբյուրները հայտնում են, որ քաղաքացիներին արգելվում է խանութներ գնալ դեկտեմբերի 17-ին՝ ԿԺԴՀ նախկին առաջնորդի մահվան օրը։ Բայց սա բոլոր սահմանափակումները չէ:

«Նույնիսկ եթե ձեր ընտանիքի անդամը մահանում է սգո ժամանակ, ձեզ թույլ չեն տալիս բարձր լաց լինել, իսկ հուղարկավորությունը կարող է տեղի ունենալ միայն բոլոր իրադարձությունների ավարտից հետո», — ասում է անանուն աղբյուրը:

Մեկ այլ հյուսիսկորեացի ասել է, որ երկիրը նույնիսկ ստեղծել է ոստիկանների հատուկ ջոկատ, որը կապահովի մարդկանց տխուր տեսքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ