![]()
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ: Այս պահին տեղի է ունենում նրա և Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ պաշտոնապես հաստատվել էր, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Այդ մասին լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ երեկ տեղեկացրել էին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը և ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը։
Այսօր «Իմ քայլը» խմբակցության անդամներից մի քանիսը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էին, որ երեկոյան քաղաքական թիմը այդ թեմայով քննարկում ունի, որից հետո հանդես կգան հայտարարությամբ:
Հիշեցնենք նաև, որ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ է ընտրվել 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում: Նա գլխավորում էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը:
![]()