![]()
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ազատ է արձակվել: Լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամսոնյանի ձերբակալումը:
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել դեկտեմբերի 14-ին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով (Ծանր վիրավորանքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար):
![]()