![]()
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հիմնական պատճառը նրա՝ կուսակցությունից դուրս գալն է:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով այն հարցին թե ինչո՞ւ է Երևանի ավագանին պահանջում քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը։
«Երևանի ավագանին և քաղաքապետն ընդտրվում են քաղաքական ընտրության արդյունքում, ներկայացնում են քաղաքական թիմեր։ Եվ ճիշտ այնպես, ինչպես Ազգային ժողովում չի կարող քաղաքական թիմից դուրս եկած պատգամավորը լինել ԱԺ նախագահ, տեղակալ, հանձնաժողովի նախագահ, նույն տրամաբանությունը գործում է Երևանի ավագանու դեպքում»,- ասաց նա։
![]()