![]()
2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ ներկայացնելով մանրամասներ:
Այսպես.
- նվազագույն կենսաթոշակի չափը՝ 28.600 դրամ (26.500 դրամի փոխարեն),
պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը՝ - ա․ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43.000 դրամ (40.000 դրամի փոխարեն)
- բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33.000 դրամ (30.000 դրամի փոխարեն)
- գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30.000 դրամ (27.000 դրամի փոխարեն)
- պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 30.000 դրամ (27.000 դրամի փոխարեն)։
- Կբարձրացվեն նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ դրանք սահմանելով 28.600 դրամ (26.500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37.000 դրամ (26.500 դրամի փոխարեն):
![]()