2018-ին Հայկոյի փոխարեն Նիկոլի ռյուկզակն էլ լիներ, ժողովուրդը նրան էր ձայն տալու

Երեկ հայտնի դարձավ, որ  Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

Հանրության լայն շրջանակներում ու ու սոցցանցերի  տարբեր հարթակներում  սկսեց քննարկվել այն հարցը, թե  արդյոք Հայկ Մարությանը, ում նույն ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը դերասանից  սարքեցին քաղաքապետ, պետք է շարունակի ղեկավարել քաղաքապետի պաշտոնում։

Այս ամենին զուգահեռ թերևս պետք է չմոռանալ մի անհերքելի փաստի մասին։

2018-ին՝ Հեղափոխությունից հետո անգամ եթե  Փաշինյան Նիկոլի ռյուկզակը առաջադրվեր  քաղաքապետի պաշտոնում, ապա միանշանակ կհաղթեր ընտրություններում։  Այն, որ Հայկ Մարությանն այսօր քաղաքապետ է, դա միայն և միայն Նիկոլի Փաշինյանի ու  հեղափոխական թիմի   շնորհքն է։  Բայց  ստացվեց, որ Հայկ Մարությանն  այսօր   դեմ է դուրս  եկել իրեն դերասանից  քաղաքապետ սարքող նույն Փաշինյանին ու հեղափոխական թիմին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ