Վրաերթ՝ Երևանում. հոսպիտալացվել է 12-ամյա աղջիկ

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Այդ օրը, ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 58-ամյա Սյունիկ Գ-ն իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Լենինգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 12-ամյա Փաթիլ Ա-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ