Մոսկվայում կալանավորվել է ատամնաբույժին դանակահարած հայ պրոդյուսերը

Մոսկվայի Բաբուշկինյան դատարանը վճռել է մինչ 2022-ի փետրվարի 13-ը կալանքի տակ պահել պրոդյուսեր Մուրադ Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ վերջինս Մոսկվայի հյուսիսում գտնվող կլինիկաներից մեկում դանակահարել է 40-ամյա ատամնաբույժ Ջամալ Ադիլովին։ Պարզվել է, որ 60-ամյա հայ պրոդյուսերին դուր չի եկել բժշկի աշխատանքի արդյունքը:

Միջադեպի հետևանքով բժիշկը որովայնի ծանր արնահոսությամբ հոսպիտալացվել է, իսկ տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանական բաժանմունք:

Հարձակում գործած անձը Paradise պրոդյուսերական կենտրոնի պրոդյուսերն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ