Ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխով փողոցի խաչմերւկում բախվել են Երևանի բնակիչ՝ 23-ամյա Վահագն Շ-ի վարած Opel մակնիշի և Ապարանի բնակիչ՝ 30-ամյա Տիգրան Հ-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Տիգրան Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Նիկո Ավետիսյանի, պարեկներ Արմեն Մարտիևոսյանի ու Գևորգ Մարդոյանի գլխավորությամբ։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ