![]()
Դեկտեմբերի 12-ին Երևանում թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու դեպք է բացահայտվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Երեկոյան Հրազդանի կիրճում շրջայցի ժամանակ ոստիկանները կասկածելի երիտասարդի են նկատել և, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Բերման ենթարկվածը Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ է` 23-տարեկան: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 8 փաթեթ սպիտակ փոշենման զանգված, գաղտնի փականով դանակ, ատրճանակի նմանվող առարկա, որը կրակայրիչ էր։
Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը կոկաին է, որը երիտասարդը իրացնում էր Տելեգրամ կայքի միջոցով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված անձը ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են։
![]()