![]()
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, կնպաստի բարիդրացիականության և վստահության մթնոլորտի ձևավորմանը և´ տարածաշրջանում, և´ ժողովուրդների միջև:
Այս տեսանկյունից ողջունում ենք Անկարայի և Երևանի կողմից վերջին շրջանում ցուցաբերվող երկկողմ երկխոսությունը սկսելու տրամադրվածությունը՝ հարաբերությունների կարգավորման խնդիրները քննարկելու համար»,- ասել է Զախարովան:
Երկու երկրների կողմից ներկայացուցիչների նշանակման վերաբերյալ Զախարովան նշել է․ «Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»։
![]()