![]()
Հայաստանի թոքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ կատարվել է ձախ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում։ 64-ամյա հիվանդի մոտ ախտորոշվել էր ձախակողմյան անկիլոզացնող կոքսարթրոզ։ Վիրահատությունը ընթացել է բարեհաջող:
Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:
Վիրահատությունը իրականացրել են կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Պողոսյանը, Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբաններ Նարեկ Սարգսյանը, Անդրանիկ Դարբինյանը։
Բժիշկներն արել մեկ այլ վիրահատություն ևս. 56-ամյա հիվանդի մոտ ձախ ճաճանչոսկրի ստորին երրորդի ոչ ճիշտ սերտաճող կոտրվածքի ախտորոշումից հետո կատարվել է ոսկրաբեկորների համադրում և ֆիքսացիա շյուղերով։
Բուժառուներն այժմ ապաքինման փուլում են՝ ստանալով վերականգնողական բուժում։
![]()