«Շնորհակալ եմ յուրաքանչյուրին՝ մեր 100-ամյա բժշկական կրթօջախի ղեկավարումը կրկին ինձ վստահելու համար». Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն այսօր միաձայն բուհի ռեկտոր է ընտրել պրոֆեսոր, բժիշկ Արմեն Մուրադյանին: Վերջինս «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է կայաված ընտրությանն ու գրել.

«Շնորհակալ եմ Յուրաքանչյուրին՝ մեր 100-ամյա բժշկական կրթօջախի ղեկավարումը կրկին ինձ վստահելու համար:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն իր հարյուրամյա պատմության ընթացքում հանդիսացել է և շարունակում է լինել մեր երկրի կարևորագույն բժշկական և առողջապահական կրթօջախը՝ ապահովելով որակյալ բժշկական կադրերի պատրաաստում և ժամանակակից բժշկական օգնության տրամադրում։

Այսօր ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդին ներկայացրեցի բժշկական համալսարանի առաջիկա 5 տարիների զարգացման ծրագիրը, որը հիմնված է լինելու 7 հիմնասյուների վրա․

Մրցունակ և որակյալ ուսանողակենտրոն կրթություն
Ժամանակակից և անվտանգ պացիենտակենտրոն բժշկություն
Հայտնագործություններ և նորարարություններ
Ճգնաժամերին պատրաստվածություն և կառավարում
Թվայինացում և գործունեության թափանցիկություն
Միջազգային բրենդի ձևավորում
ԵՊԲՀ ողջ համայնքի ներգրավում համալսարանի աշխատանքներում
ՀՀ տնտեսական զարգացման խթանում:

Ներկայացվածս ծրագիրն ամփոփ ներկայացնում է առաջիկա 5 տարիների ընթացքում պլանավորվող աշխատանքների հիմնական ուղղությունները, որոնց ազդեցությունը, բնական է, չի սահմանափակվի միայն այդ 5 տարիներով և կունենա երկարաժամկետ և մուլտիպլիկատիվ էֆեկտ:

Մեր նպատակն է կատարելության և որակի միջավայրի ստեղծումը: Բժշկության և կրթության ոլորտում ստատուս քվոն մեզ համար անընդունելի է, և Երևանի պետական բժշկական համալսարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է աշխատի պրոգրեսի և առողջ հայրենիք կերտելու ուղղությամբ:

Կորոնավիրուսային համավարակի և պատերազմի դժվարին ժամանակահատվածում բժշկական բուհը՝ ի դեմս պրոֆեսորադասախոսական, վարչական կազմի, ապագա բժիշկների, հսկայական աշխատանք է իրականացրել:

Փորձությունների միջով պատվով անցնելով` մեկդարյա պատմություն ունեցող կրթական հաստատությունը առաջիկայում ևս պատրաստ է աշխատել ուժերի գերլարմամբ` հաղթահարելով առաջընթացին միտված նոր մարտահրավերներ:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նպատակն է դառնալ լավագույնը տարածաշրջանում և լինել աշխարհի լավագույնների շարքում:

Ի գործ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ