![]()
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում, բախվել է կայանած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա անչափահաս ուղևորին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, այդ թվում՝ մահացածի, և վիրավորի ինքնությունը:
![]()