ԵՊԲՀ-ն նոր ռեկտոր ունի

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնում է, որ Արմեն Մուրադյանն ընտրվել է ԵՊԲՀ ռեկտոր։

«ՄԻԱՁԱՅՆ

ԵՊԲՀ-ի ղեկավարումն առաջիկա 5 տարիներին ևս կլինի պրոֆեսիոնալ ամուր ձեռքերում՝ ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց պրոֆեսոր, բժիշկ Արմեն Աբգարի Մուրադյանը»,-նշել է նա։

Նշենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը բուհի ռեկտոր է ընտրում յուրաքանչյուր 5 տարին մեկ: Մուրադյանը 2016 թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016 թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ