ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով նոր նշանակումներ են կատարվել

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Դավիթ Պետրոսյանը նշանակվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետ: Մինչ այդ ՀՀ ոստիկանապետի հրամանով թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել էր ոստիկանության Սիսիանի բաժնի նախկին պետը:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Գևորգ Զաքարյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ