«Այսօր ստացել եմ երբևէ ամենաթանկարժեք ու ցնցող նվերը»․ Արտյոմ Սմբատյան

ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր ստացել եմ երբևէ ամենաթանկարժեք ու ցնցող նվերը: Այն ստացել եմ Արցախի Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովվհաննիսյանի կողմից:
Հավերժ Փառք մեր տղաներին»:

Ինչպես արդեն հայտնել ենք Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը հուլիսի 30- ին գրառում էր կատարել և հայտնել, որ պետական մի պաշտոնյա իր որդու շիրմին թողել էր իր շքանշանը, այդպես շնորհակալություն էր նա հայտնել բոլոր ընկած հերոսներին:

Այդ պաշտոնյան Ալբերտի շիրիմին նաև թողել էր մի  նամակ, որում գրել էր իր անվան առաջին տառերը . Ա․Ս: Նամակում նաև եղել է գրված. «Զինվոր, շնորհակալ եմ անկոտրում կամքիդ, հայրենիքին անմնացորդ նվիրման համար: Դու չխնայեցիր ոչինչ, չխնայեցիր ինքդ քեզ։ Դու դարձար հայի ոգու խորհրդանիշ: Խոնարհվում եմ քո և իմ բոլոր եղբայրների առջև:

Եկել եմ թողնելու քեզ ու իմ բոլոր անմահացած եղբայրներին այն ինչ ունեմ, այն ինչը համարում եմ ձեզ շատ անգամ ավելի արժանի, այն ինչ ստացել եմ ծառայողական պարտականություններս կատարելու համար, սակայն համարում եմ, որ որպես պետական պաշտոնյա ինչ էլ անեի՝ քիչ էր, ու սա բացառապես իմ պարտքն էր և անքննարկելի պարտականությունը քո, ժողովրդի ու պետության առջև»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ