«Վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը». Նիկոլ Փաշինյանն ամփոփել է Բրյուսելի հանդիպումը

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը:

«Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։

Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն։

Նաեւ պայմանավորվեցինք շարունակել շփումները»,-եզրափակել է վարչապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ