«ՆԱՏՕ-ն չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում չեզոք է: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Կարևոր է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց միջև երկխոսության ջանքերին: Երկխոսությունը շարունակվում է, այն ընթանում է ճիշտ ուղղությամբ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ամփոփելով Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները:

Ստոլտենբերգը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ն որևէ կողմի չի պաշտպանում: Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ «դաշինքի արժեքավոր գործընկերներն են»:

«Կարևոր է խուսափել բռնությունից, օգտագործել դիվանագիտական հնարավորությունները»,- հավելել է Ստոլտենբերգը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ