![]()
Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ կարգի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ: Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ կարգի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ: Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ, և մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կապել էր Լաչինի միջանցքի հետ։ Ալիեւի այդ հայտարարությանն անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
![]()