![]()
Երևանն ու Անկարան երկխոսություն սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն: Այս մասին երեկ ուշ երեկոյան նախ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց Մեջլիսում ելույթի ժամանակ:
Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերից՝ Մևլութ Չավուշօղլուն շեշտեց՝ շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, սակայն առանց մանրամասնելու՝ թե երբ է այս ուղղությամբ սկսելու աշխատանքը, ու ովքեր են լինելու այդ մարդիկ:
Չավուշօղլուի խոսքով՝ այս հարցում ինքը խորհրդակցել է Ադրբեջանի հետ, և հետագայում էլ միասին են առաջ շարժվելու: Խորհրդարանը հայտարարությունը ծափահարություններով ընդունեց:
Պաշտոնական Երևանը Թուրքիայի գլխավոր դիվանագետի հայտարարությանն արձագանքեց արդեն այսօր առավոտյան՝ դրական գնահատելով հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելն ու հաստատեց՝ երկխոսության համար մեր կողմից էլ հատուկ ներկայացուցիչ կնշանակի:
![]()