Փողոցային խուժանի դեմ պայքարում Դավիթ Խաժակյանին այլ ելք չէր մնում, ստիպված դիմել է ոստիկանություն

Ով  ֆեյսբուքյան հարթակում փոքրիշատե ծանոթ է  Սամսոնյան Նարեկի   հայհոյանքներով    համեմված խոսքին ու գործունեությանը, լավ է  հասկանում, որ հնարավորինս  պետք է հեռու մնալ փողոցային խուժանի պահվածքով նման երևույթից։

Սակայն Սամսոնյան Նարեկի՝ այսօր՝ դեկտեմբերի 14-ին ձերբակալման հիմք է ծառայել դեռևս  մի քանի շաբաթ առաջ Նարեկ Սամսոնյանի կողմից  «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հասցեին հնչեցրած  հրապարակային   վիրավորանքի արդյունքում  հարուցված քրեական գործը։

Նարեկ Սամսոնյանը երեկ տեղեկացել է, որ իրեն առաջադրվելու է մեղադրանք այս գործի շրջանակներում, սակայն  ֆեյսբուքյան հարթակում էլ ավելի ծանր բնույթի հայհոյանք է հասցրել Դավիթ Խաժակյանին։

Հարց է ծագում,  թե ինչ է սա, եթե ոչ փողոցային խուժանի պահվածք։

Բնականաբար այս դեպքում Դավիթ Խաժակյանին այլ բան չէր մնում,  քան դիմել իրավապահների օգնությանը։

Հիշեցնենք, որ անձին ծանր վիրավորանք հասցնելը, հայհոյելը քրեականացվել է այս տարի՝ 2021թ. օգոստոսին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ