Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։

Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի է Հայաստանի համար։

Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ