![]()
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն (ՔՏՀԱ) Արարատի մարզում հայտնաբերել է առանց ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության շահագործվող հեղուկ գազի լիցքավորման կետ:
Այս մասին տեսչական մարմնի ֆեյսբուքյան գրառման մեջ ասված է.
«Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի կողմից 2021 թ․ նոյեմբերի 8-ին իրականացված վերահսկողական գործառույթների շրջանակներում արձանագրել է, որ
«Ծաղիկ Մուրադյան Երվանդի» Ա/Ձ կողմից՝ ՀՀ, Արարատի մարզի Մրգավան համայնքի Խ․ Աբովյան փողոցի 29/5 հասցեում գտնվող բենզալցակայանի հարևանությամբ, նույն հասցեում շահագործվում է նաև հեղուկ գազի լիցքավորման կետ, որը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ)»։
![]()