Բրյուսելում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

 

Բրյուսելում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։

Այսօր կառավարության ղեկավարն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այնուհետև նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ