«Նարեկ Սամսոնյանը տեղափոխվեց Ձերբակալվածների պահելու վայր»․ Ռուբեն Մելիքյան

«Քաղաքացիական գիտակցության» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը տեղափոխվել է Ձերբակալվածների պահելու վայր։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Նարեկ Սամսոնյանը տեղափոխվեց Ձերբակալվածների պահելու վայր։ Մենք անշուշտ կբողոքարկենք ձերբակալման որոշումը»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էին, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով (Ծանր վիրավորանքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ