«Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը». Էդուարդ Աղաջանյան

«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավերել առանց նախապայմանների»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը:

Հարցին, ինչ է նշնակում առանց նախապայմանների գնալ երկխոսության և արդյոք չի ն’անակում հրաժարվել Արցախի հարցից, Ցեղասպանության հարցից պատգամավորը պատասխանեց

«Հայկական կողմը ոչ մի բանից չի հրաժարվում: Խոսքը Հայաստանի և Թուրքիայի մեջև դիվանագիտական հարաբերությունների սկիզբ դնելու մասին է: Սա որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային և պետական շահերից»,- ասաց Աղաջանյանը և ընդգծեց. «Ընդհակառակը մենք համոզված ենք, որ Հայաստանի պետական շահերից է խբում Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ հաստատելը տարբեր պատճառներով»:

Հիշեցնենք` РИА Новости-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան չարտերային չվերթեր կբացեն, և նշել է, որ «առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որոնք քայլեր կձեռնարկեն հարաբերությունները կարգավորելու համար»:

Նշենք` ավելի ուշ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է Հայաստանի կառավարության ծրագրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ