![]()
Դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայում կկայանա «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը: Հայաստանը ելույթ կունենա իններորդը։ Մրցույթին մասնակցում է 19 երկիր: Երկրները, որոնք հանդես կգան առաջինն ու վերջինը, ընտրվել են պատահականության սկզբունքով։ Մրցույթը կբացի Գերմանիան, կեզրափակի Պորտուգալիան:
Այս մասին տեղեկանում ենք «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքից:
Պատահականության սկզբունքով է ընտրվել նաեւ, թե որ համարի ներքո հանդես կգա Ֆրանսիան․ երկրի ներկայացուցիչը ելույթ կունենա տասներեքերորդը։ Մյուս երկրների ելույթների հաջորդականությունը որոշվել է Եվրոպական հեռարձակողների միության եւ «France Télévisions»-ի կողմից՝ հետաքրքիր շոու կազմակերպելու նպատակով:
![]()