![]()
«Թուրքիայի հայտարարությունը, երբ որ հաստատվել է, որ այդպիսի լուծում կա: Երբ, որ տվյալ անձնավորության անունը կհնչեցվի դուք կունենաք հնարավորություն տվյալ պաշտոնիայից հարցազրույց վերցնելու և ձեզ հետաքրքրող հացրերի պատասխաններն ստանալ նաև գործընթացի սկզբնական մասում»,- այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանելով հարցին, թե ով է լինելու այդ բանագնացը և արդյուք Թուրքիան պատրաստ է առանց նախապայմանների երկխոսության գնալ Հայաստանի հետ:
Հիշեցնենք` РИА Новости-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան չարտերային չվերթներ կբացեն և նշել, որ առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որոնք քայլեր կձեռնարկեն հարաբերությունները կարգավորելու համար:
Նշենք` ավելի ուշ, ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է Հայաստանի կառավարության ծրագրում։
![]()