Հայաստանը նախկինում և հիմա պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման. ԱԳՆ

Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Այս մասին, ի պատասխան լրատվամիջոցների հարցադրումների, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, որ այս առումով դրական են գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ բանագնացներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ