![]()
Պեսկովը բացատրել է, որ Պուտինի վերաբերմունքը Էրդողանի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ նա վճռորոշ դեր է կատարում իր երկրի և տարածաշրջանի կյանքում:
«Էրդողանը մարդու այն տեսակն է, որը գնահատում է նախագահ Պուտինը: Քանի որ երբ նախագահ Պուտինը ինչ-որ բան է ասում, նա դա նկատի է ունենում և անում է դա»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է մի շարք հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի տարաձայնություններին, ապա «անհնար է, որ դրանք չլինեն», քանի որ երկրների շահերը հաճախ բախվում են, ասել է Պեսկովը։
Բայց նախագահները միշտ հնարավորություն են գտնում հանդիպելու, վիճելի հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու համար, եզրափակել է նա։
![]()