Գյումրիում բնակելի համալիր կկառուցվի՝ 7 հարկանի էլիտար շենք՝ 90 բնակարանով

Գյումրու Գարեգին Նժդեհ փողոց 9/5 հասցեում՝ նախկին Տեքստիլ կոմբինատի բակում, նախատեսվում է 7 հարկանի էլիտար շենք կառուցել: Մեկ ստորգետնյա և 7 վերգետնյա հարկ է առաջարկում ճարտարապետ Հայկ Արշակյանը: Վերգետնյա հարկերից առաջինը կլինի հասարակական նշանակության, 6-ը՝ բնակելի:

Նախագիծը «Նյու Էյջ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին է: Ընկերության ներկայացուցիչներն այսօր Գյումրու համայնքապետարանում կայացած հանրային լսման շրջանակներում պատասխանել են տարբեր հարցերի՝ սեյսմակայունությունից մինչև խաղահրապարակի առկայություն:

Նախագիծը ներկայացնող ընկերությունը վստահեցրեց՝ սեյսմիկ անվտանգությունն ապահովված է:

Գյումրու համայնքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանի հարցին՝ խաղահրապարակ կլինի՞, ընկերորւթյան ներկայացուցիչը պատասխանեց. «Շենքի հետևի բակային տարածքում առանձին նախատեսված է ինչ-որ դաշտանման բան, դրանից բացի, առանձին հատվածում նախատեսված է առանձին խաղահրապարակ՝ իր սարքավորումներով»:

Կառույցում արևային էներգիայի համակարգերի տեղադրման հնարավորություն կա, և տանիքը, և միջնապատերը թույլ են տալիս: Ճարտարապետն ասաց՝ այս պահին նախագծում այդ կետը չունեն, սակայն բոլոր հնարավորությունները ստեղծված են:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ