Երևանում 21-ամյա մոպեդավարը մոպեդով վրաերթի է ենթարկել 55–ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հայկ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Այդ օրը՝ ժամը 19:00 –ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Արսեն Ղ.-ն իր վարած մոպեդով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 55-ամյա Ռաիսա Օ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ