Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին և Վանաձորի տարածաշրջանում մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին և Վանաձորի տարածաշրջանում թույլ մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։

Հաղորդագրության համաձայն՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ