Ինչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում

Մոտենում է Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մարդիկ արդեն վաղուց սկսել են պլանավորել իրենց հանգստյան ու ամանորյա օրերը։ ArmDaily.am-ը հետաքրքրվել է, թե Հայաստանում ամանորյա երեք հանգստյան գիշերն ինչ կարժենա։

Հայաստանում ավելի նախընտրելի մի քանի հանգստի վայրեր կան, մասնավորապես ձմռանը քաղաքացիները նախընտրում են այցելել Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Գյումրի և այլն։

Ծաղկաձորի հյուրատների և հյուրանոցների մեկ գիշերվա հանգիստն արժի 25-60 հազար դրամ, Ջերմուկում նույնպես գնային նույն սանդղակն է գործում, Դիլիջանում ամենամատչելին մոտավորապես արժի 15 հազար դրամ, իսկ ամենաթանկը` չի գերազանցում 60 հազարը, միայն Երևանում պատկերն այլ է։ Երևանյան հյուրանոցների ամենամատչելի գինը մեկ օրվա համար կազմում է 26-30 հազար դրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ