![]()
Ադրբեջանը ծրագրում է երկաթուղու կառուցում Ստեփանակերտ քաղաքում, հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ջավիդ Գուրբանովը, փոխանցում է «Ինտերֆաքսի» ադրբեջնական ծառայությունը։ Նա նաև նշել է, որ ծրագրվում է Շուշիում նմանատիպ նախագծի իրականացում:
«Նախագծումն իրականացվում է։ Չեմ կարող ասել, թե երբ կսկսվի շինարարությունը։ Աշխատանքները հնարավոր կլինի սկսել համապատասխան որոշում կայացնելուց հետո»,- ասել է Գուրբանովը։
Թե ինչպես է Բաքուն պատրաստվում երկաթգիծ կառուցել հայկական վերահսկողության տակ գտնվող Ստեփանակերտում, Գուրբանովը չի մանրամասնել։
![]()