Բլինկենը նշել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության պայմանները

Ուկրաինան և Վրաստանը կարող են առաջ շարժվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, եթե համապատասխանեն ներկայացվող պահանջներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Դաշինքը հաստատել է 2008-ին, որ բաց է Ուկրաինայի և Վրաստանի համար:

Եթե նրանք շարունակեն հավակնել անդամակցության և համապատասխանեն պահանջներին, դա կմոտեցնի [հարցի լուծումը-խմբ․]»,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ