Ռազմագերիներին հնարավորություն է տվել կապ հաստատել ընտանիքների հետ. ԿԽՄԿ ներկայացուցիչ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նրա խոսքով՝ կոմիտեի ներկայացուցիչները ռազմագերիներին հնարավորություն են տվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ