Օդանավակայանում տարանցման ժամանակ առյուծները փախել են վանդակներից

Կիրակի օրը Սինգապուրի Չանգի օդանավակայանում տարանցիկ կանգառի ժամանակ երկու առյուծ դուրս են պրծել իրենց վանդակներից: Այս մասին հայտնում է The Straits Times-ը՝ հղում անելով կենդանիներ տեղափոխող Singapore Airlines-ի ներկայացուցիչներին։

Անհայտ պատճառով գիշատիչները հայտնվել են ազատության մեջ, իսկ նրանցից մեկը բարձրացել է վանդակի վրա։ Դեպքի վայր ժամանած անասնաբույժները կենդանիներին քնաբեր են ներարկել, որից հետո նրանց տեղափոխել են Mandai Wildlife Group տեղական ընկերության մասնաճյուղ, որը շահագործում է Սինգապուրի բոլոր կենդանաբանական այգիները։

«Գիշատիչները որոշ ժամանակ կմնան մասնագետների հսկողության տակ, որից հետո Singapore Airlines-ի հետ հարցը կլուծվի հետագա գործողությունների վերաբերյալ»,- միջադեպը մեկնաբանել են ընկերության ներկայացուցիչները։

Singapore Airlines-ը հայտնել է, որ ընդհանուր առմամբ 7 առյուծ է տեղափոխվել, սակայն չի հստակեցրել, թե որտեղից դեպի ուր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ