Տղամարդը դանակով հարձակվել է իր նախկին կնոջ ընտանիքի վրա՝ հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մի երեխա

Վրաստանի հարավում տղամարդը դանակով հարձակվել է իր նախկին կնոջ ընտանիքի վրա՝ հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մի երեխա։

Ողբերգությունը տեղի է ունեցել Պատարա Սամսարի գյուղում։

Նախկին կինը, նրա տարեց ծնողները, 8 ամսական երեխան և հարձակման պահին տանը գտնվող հարազատը դանակի բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Գյուղացիները լրագրողներին պատմել են, որ տղամարդը բանտից դուրս էր եկել մի քանի օր առաջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ