![]()
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրում է․
Ժողովուրդ ջան, կպեք գործերիդ, էլի։
Մի ամբողջ ընդդիմադիր ուժ ինչ ունի-չունի՝ պատգամավորից մինչև օգնական, հանել լցրել է դուրս, որ տպավորություն ստեղծի, թե Ալեքսանյան Վահագը բանակում եղել ա իրենց բառերով ասած՝ «գործ տվող» ու կամ բանակային ոչ կանոնադրային հիերարխիայում զբաղեցրել ա ցածրագույն՝ «տասովշիկի» կարգավիճակ։ Հո դուք պսիխոպատ չե՞ք, հարգելի ընդդիմադիրներ ու կամ մազոխիստ։ Ախր մարդ ես, բա որ բարեկրթությունն ու մնացածը մի կողմ դնեմ ու սկսեմ իրերն իրենց անուններով կոչել։
Ես ես եմ, էս նկարում էլ եմ ես, ԱԺ ամբիոնում էլ եմ ես։ Էս նկարի տղերքն էլ գիտեն, թե ես ով եմ, մեր հանրությունն էլ գիտի, թե ես ով եմ։ Ի դժբախտություն ձեզ՝ ձեզ էլ գիտեն։
Հ․Գ․ Ընկերներ, մեր Վիլյամի համար շատ չանհանգստանաք , էն ժամանակ անհամեմատ թեթև էի :
![]()