Թուրքական մամուլը գրում է . «Թուրքական կինոն մեծ զարգացում է ունեցել հայ դերասանների շնորհիվ , նրանցից էր Պոլսահայ լեգենդար Ադիլե Նաշիթ Օզջանը»

Թուրքական կինոյի զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել մի շարք ծագումով հայ դերասաններ: Նման դերասաններից է Ստամբուլում ծնված Ադիլե Նաշիթ Օզջանը, որի վերաբերյալ այսօր թուրքական մի շարք հայտնի լրատվականներ անդրադարձ են կատարել:

Նա ծնվել է 1930թ.-ին հունիսի 17–ին Ստամբուլում, մահացել` 1987 թ. դեկտեմբերի 11–ին: Իրական անունն եղել է Ադիլե Քեսքիներ:

Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում և մեծ ճանաչում ձեռք բերել ողջ Թուրքիայում: Ինչպես լրատվամիջոցներն են գրում, նրան սիրում ու պաշտում էին Թուրքիայում ապրող բոլոր ազգությունները:

Նա նաև խաղացել է թուրքական թատրոնում, մարմնավորելով տարբեր դերեր:

Ադիլե Նաշիթը հայտնի նաև դարձել իր կողմից վարած հաղորդումներով: Մասնավորապես 1980 թվականին թուրքական պետական հեռուստաալիքով հեռարձակվող «Քնից առաջ» հաղորդմամբ: Երեխաների սիրելի հեքիաթասաց մորաքույրը հենց հայազգի Ադիլե Նաշիթն էր:


Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ