![]()
Հայաստանում ներքին զբոսաշրջությունը վերականգնվել է: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին մեր երկրի ավելի քան 1 մլն 435 հազար (1 մլն 435 հազար 111) քաղաքացի ճանապարհորդել և հանգստացել է Հայաստանում:
2020-ի (934 հազար 981) նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջությունը աճել է 53.5 տոկոսով, իսկ ամենաակտիվ տարվա՝ 2019-ի (1 մլն 405 հազար 398) համեմատ աճը 2.1 տոկոս է:
Տվյալներն արտացոլում են հյուրանոցներում և հյուրատներում հանգստացած Հայաստանի քաղաքացիների թիվը: Աճը,- ըստ Էկոնոմիկայի նախարարության դիտարկման,- առաջին հերթին պայմանավորված է համավարակի պատճառով սահմանների փակ լինելու հետ:
![]()