ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն առաջին անգամ այցելել են նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին:

Այս մասին «Լուրերին» հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:

Զառա Ամատունին նշել է, որ տեսակցել են նաև Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին և պատանդառված անձանց:

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացել են գերիների առողջական վիճակի մասին, ծանոթացել պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ