![]()
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 290 նոր դեպք, մահացել է 21 մարդ:
Տվյալները ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 342.405-ի, որից 324.834-ն առողջացած, 7788-ը՝ մահվան ելքով:
Երեկվա դրությամբ առողջացել է 610 մարդ:
Բուժում է ստանում 8309 պացիենտ: Կատարվել է 6700 թեստավորում: Ընդհանուր առմամբ, մինչ օրս իրականացվել է 2.440.627 թեստավորում:
![]()