Նախիջևանի զորամասերից մեկում Ադրբեջանի ԶՈւ–ի հատուկջոկատային է մահացել

Նախիջևանում ոչ մարտական պայմաններում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող։

Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ Նուրլան Հասանովը մահացել է դեկտեմբերի 10-ին։

Նա ծառայելիս է եղել Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում։ Միջադեպի փաստով Նախիջևանի ինքնավարության զինվորական դատախազությունը հետաքննություն է անցկացնում։

Զինծառայղի մահված հանգամանքների մասին առայժմ չի հայտնվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ