![]()
Արմեն Աշոտյանը ծանր է տարել Նիկոլ Փաշինյանի՝ «Հանուն ժողովրդավարության» համաժողովին մասնակցելը։ Նախկին ԿԳ նախարարը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել այն հանգամանքի հետ, որ Հայաստանի ժողովրդավարական իմիջը շեշտակի բարձրացել է՝ ընդհուպ այնքան, որ ՀՀ-ին հրավիրում են զարգացած երկրների հետ մասնակցելու ժողովրդավարական համաժողովին։ Շփոթվելով Նիկոլ Փաշինյանի՝ համաժողովին ունեցած կարևոր շեշտադրումներով ելույթից՝ Արմեն Աշոտյանը շտապել է քննադատել նրան, որ վերջինիս խոսքը Youtube-ի ավտոմատ համակարգի կողմից գրվել է սխալներով՝ Հայաստան անվան փոխարեն նշելով Ռումինիա՝մեղադրելով Փաշինյանին վատ անգերենով խոսելու մեջ։
Մի կողմ դնենք, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, և ՀՀ ղեկավարը պարտավոր չէ խոսել լեզվակիր անգլերենով, բայց նաև ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դա ավտոմատացված համակարգի կողմից է իրականացվում, և որ նման դեպքերում սխալներ միշտ են տեղի ունենում և արտառոց ոչինչ չկա։
Արձանագրենք, որ Արմեն Աշոտյանի՝ ժողովրդավարական Հայաստանի վրա ցեխ շպրտելու հերթական փորձը ձախողվեց կարճ րոպեների ընթացքում։
![]()
![]()