![]()
Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը:
Այս մասին «Ֆեյբուք»-ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Գրառման մեջ նաև ասված է.
«Ձեր այս արարքը նշանակում է երկու բան.
Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»:
![]()