«Առաջին քայլն արդեն արել եմ, համբուրել եմ կնոջս». Արմեն Չարչյան

Քիչ առաջ Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ազատ արձակել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին։

Լրագրողի հարցին՝ որն է լինելու ազատ արձակվելուց հետո իր առաջին քայլը Չարչյանն պատասխանեց.

«Առաջին քայլն արդեն արել եմ, համբուրել եմ կնոջս: Այսօր ինձ համար շատ լավ օր է, իսկ տրամադրությունս բարձր է»,- ասաց Արմեն Չարչյանը:

Լրագրողների հետ զրույցում Չարչյանը նաև նշեց, որ դատարանից ազատ արձակվելուց հետո մոտակա ամիսների ընթացքում աշխատելու է առողջությունը վերականգնելու ուղղությամբ:

«Ես առողջական շատ լուրջ խնդիրներ ունեմ, որոնք այս հինգ ամսվա ընթացքում շատ վատ ձևով արտահայտվել է, ես զրկված եմ եղել լրատվությունից, առաջիկա իմ խնդիրը առողջությունս վերականգնելն է լինելու»,- հավելեց Չարչյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ