![]()
ԱԺ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց իմ և գործընկերներիս կողմից հեղինակված Զանգվածային լրատվության մասին օրենքում, Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Ըստ առաջարկվող նախագծի լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում։
ԶԼ մասին օրենքով սահմանվում է «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը,
լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե այն չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից,
- սահմանվում է նույնականացման տվյալների ցանկ, որոնք պարտադիր են լրատվական գործունեություն իրականացնողների համար (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ),
- վերախմբագրվել է ֆինանսական թափանցիկության մասին հաշվետվության հոդվածը՝ հստակեցնելով ֆինանսավորման աղբյուրները և հաշվետվության ձևը (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ),
- նույնականացման տվյալների բացակայության և հաշվետվության հրապարակման պահանջի չկատարման դեպքում լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում ենթակա է մերժման։
Շնորհակալություն գործընկերներիս՝ պատգամավորներ Թագուհի Ղազարյանին, Սարգիս Խանդանյանին, Վահագն Հովակիմյանին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և փոխնախարարներին, քաղաքացիական հասարակության և մեդիաոլորտի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության, առողջ բանավեճերի և նախագիծը լավարկելուն ուղղված առաջարկների համար։
Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։
![]()